211652_close_icon

Իրանի նախագահ․ Մեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են

views-count2782 դիտում article-date 23:21 10-08-2025
«Այս միջանցքը այն չէ, ինչի մասին չափազանցվել է լուրերում, և Իրանի Իսլամական Հանրապետության պահանջները կատարված են», – հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է Mehr-ը։

«Արաղչին վերջերս այս հարցի վերաբերյալ զեկույց է ներկայացրել, և որոշվել է, որ նրանք դա կքննարկեն։ Այս հարցում նկատվում է տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը, կապի հաստատում Եվրոպայի հետ, այլ ոչ թե դրա փակումը հյուսիսից, ինչպես ցանկանում էր ռեժիմը։ Միակ մտահոգությունն այն է, որ այս ճանապարհը ցանկանում են կառուցել հայկական և ամերիկյան ընկերություններ», – նշել է Փեզեշքիանը։

Նմանատիպ նյութեր