211652_close_icon
views-count2448 դիտում article-date 18:23 30-07-2022

Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ունենալ Իրանի հետ, եթե մենք Իրանի հետ ուղիղ հաղորդակցություն ունենք. Էդուարդ Շարմազանով

Բարոյազրկության ու տգիտության գագաթնակետն է պանթուրքիզմի խաչմերուկը ներկայացնել որպես հայկական։
Ի՞նչ «հայկական խաչմերուկ» նախագիծ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հերիք է ադրբեջանցիների ու թուրքերի համար կենսական համարվող «պանթուրքիզմի միջանցքի» կամ մայրուղու տրամադրումը ներկայացնել որպես հայության կենսական շահը սպասարկող նախագիծ։

Սյունիքով Թուրքիայի ու Ադրբեջանի ցամաքային անխափան կապի հաստատումը եղել է թուրքերի երազանքը։

Դրա մասին են երազել թե Սուլեյման Դեմիրելը եւ թե Հեյդար Ալիեւը։

Դա ոչ թե «հայկական խաչմերուկ» է,այլ՝ պանթուրքիզմի։

Հայասատանն Իրանին սահմանակից պետություն է։ Իրան-Հայաստան ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի ։

Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ունենալ Իրանի հետ,եթե մենք Իրանի հետ ուղիղ հաղորդակցություն ունենք։

Ի՞նչ կենսական շահ կա ։ Չկա։
Ուրեմն մանիպուլյացիա մի արեք։
Իսկ կապիտուլյանտների «չերեզ Ադրբեջանի հարավ՝դեպի Ռուսաստան »թեզը լրիվ «վերջն» է։

Այդքան չհարգել ձեր պատմության ու աշխարհագրության ուսուցիչներին չէր կարելի…»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր