Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում նա ասել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը կնպաստի ամբողջ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։
«Քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Նախագահ Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը գոհացնող է, և մշտական խաղաղության և կայունության հաստատումը կնպաստի ամբողջ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
Նա նաև վստահեցրել է, որ Թուրքիան կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այս նպատակին հասնելու համար», – ասվում է տեքստում։