ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն երկկողմ հարաբերություններում առաջընթացը և կամրապնդեն համագործակցությունը
Մայիսի 4-5-ը Երևանում կայանալիք ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում գրանցված առաջընթացը և կամրապնդեն համագործակցությունը, մասնավորապես՝ տնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների և անվտանգության ոլորտներում:
«Երկու կողմերն էլ կոնկրետ քայլեր կձեռնարկեն անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ նոր գործընկերային առաքելության ստեղծման միջոցով»,- նշված է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հրապարակման մեջ։