211652_close_icon

Մհեր Գրիգորյանն ու ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-ԵՄ հարաբերություններում արձանագրված առաջընթացը

views-count865 դիտում article-date 09:41 27-05-2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Ողջունելով «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում Եվրոպական արտաքին գործողություններ ծառայության գլխավոր քարտուղարի՝ Հայաստան առաջին այցելությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատել է Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը խորացնելու ՀՀ կառավարության հանձնառությունը:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-ԵՄ հարաբերություններում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև ոլորտային համագործակցության դրական դինամիկան: Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի լիարժեք և արդյունավետ իրագործման կարևորությունը:

Նմանատիպ նյութեր