211652_close_icon

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա

views-count2188 դիտում article-date 17:18 07-08-2025
Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Ալավերդի քաղաքի բնակիչ 25-ամյա երիտասարդը մարիխուանա է պահում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա Ալավերդիի Բաղրամյան թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 22 գրամ մարիխուանային նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ:

Կազմված փաստաթղթերն ու 25-ամյա երիտասարդը ներկայացվել են նախաքննական մարմին։
Հանգամանքները պարզվում են։

Նմանատիպ նյութեր