Խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված
Հունիսի 25-ին, ժամը 21.05-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 68 շենքի մոտից, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Ներսես Ա.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված:
Ներսես Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, այն մարիխուանա թմրամիջոց է, որը պատրաստել է ծխելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]