Երիտասարդների ձայնը՝ ՆԳՆ բարեփոխումների գործընթացում․ հաստատվել է ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի կազմը
Երիտասարդության հետ համագործակցությունը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ Ներքին գործերի նախարարի 2025 թվականի օգոստոսի 6-ի հրամանով ձևավորվել է Նախարարին կից երիտասարդական խորհրդի կազմը։
Երիտասարդական խորհրդի կազմը ձևավորվել է երկփուլ գործընթացով․ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո անցկացվել է հարցազրույց՝ ապահովելով թափանցիկություն և հավասար հնարավորություններ բոլոր թեկնածուների համար։ Մրցութային հանձնաժողովում ներգրավվել են ինչպես նախարարության և ենթակա կառույցների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Երիտասարդական խորհրդի կազմում ընդգրկվել են Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտներով հետաքրքրված ակտիվ երիտասարդներ, որոնց նախաձեռնողականությունն ու գործունեությունը համահունչ են նախարարության առաքելությանը։ Երիտասարդական խորհուրդը կդառնա հարթակ՝ երիտասարդներին հնարավորություն տալով արտահայտելու իրենց դիրքորոշումները, ներկայացնելու գաղափարներ և մասնակցելու ՆԳՆ կողմից իրականացվող օրենսդրական և այլ նախաձեռնություններին։ Խորհուրդը կմասնակցի նաև նախարարության բարեփոխումների շրջանակում անցկացվող քննարկումներին՝ նպաստելով խնդիրների լուծման նորարարական և համակարգային մոտեցումների մշակմանը։ ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի կազմին և հրամանին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` mia.gov.am: