211652_close_icon

ՆԳՆ-ն ընդլայնում է հասարակության հետ համագործակցությունը․ համալրվել է Նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

views-count1561 դիտում article-date 14:05 19-05-2025
Հանրության հետ երկխոսության ամրապնդումն ու քաղհասարակության հետ համագործակցությունը դիտարկելով առաջնահերթություն՝ Ներքին գործերի նախարարի 2025 թվականի մայիսի 15-ի հրամանով համալրվել է Նախարարին կից հասարակական խորհրդի կազմը։

Խորհրդի կազմում ընդգրկվել են Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտներին առնչվող հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեությունը համահունչ է նախարարության առաքելությանը։

Խորհուրդը կներգրավվի նախարարության բարեփոխումների շրջանակում իրականացվող քննարկումներին, կնպաստի խնդիրների լուծման համակարգային մոտեցումների ձևավորմանը՝ ներկայացնելով առաջարկություններ, ինչպես նաև կարտահայտի հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու դիրքորոշումները։

Ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհուրդը հանդես կգա նաև առաջարկություններով Նախարարության ընթացիկ գործունեության, մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ՝ նպաստելով թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը։
 

Նմանատիպ նյութեր