211652_close_icon

«Հայանտառն» ու Գագիկ Խաչատրյանի կինը հաշտություն են կնքել, ապօրինի կառուցված ցանկապատը կքանդվի 35 տարի հետո. Հետք

views-count571 դիտում article-date 19:30 06-08-2025
Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կնոջ՝ Լաուրա Եփրեմյանի դատական վեճը հաշտությամբ է ավարտվել։ Սակայն այդ հաշտությունն ավելի շատ հօգուտ տիկնոջ է։ Այս մասին գրում է «Հետքը»։

«Հիշեցնենք՝ Լաուրա Եփրեմյանին 2010 թ.-ին 50 տարի ժամկետով ժամանակավոր օգտագործման է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության 9,42 հա մակերեսով անտառային տարածքը՝ անտառվերականգնման աշխատանքների իրականացման նպատակով:

Դա Խաչատրյանների կառուցած առանձնատան հարակից անտառներն են։ Խաչատրյանները պարսպապատել էին ողջ վարձակալած անտառային տարածքը բետոնե հիմքով՝ առանց թույլտվության։ «Հայանտառ»-ը դիմել էր դատարան և հայտնել, որ վարձակալը՝ իր նախաձեռնությամբ, առանց որևէ թույլտվության կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի նպատակային նշանակությունը փոխելու, իրականացրել էր կառուցապատման աշխատանքներ` քարե պարիսպ է կառուցել, որով «Հայանտառին» հասցրել է վնասներ: Պետական ոչ առևտրային կազմակերպությունը պահանջում էր վաղաժամկետ լուծել անտառային հողերի վարձակալության պայմանագիրը և հատուցել պատճառված վնասը: Պայմանագրային խախտմամբ անտառային հողն օգտագործելու հետևանքով պատճառված վնասը գնահատվել էր 928 770 դրամ, որի բռնագանձումն էր պահանջում ՊՈԱԿ-ը, նաև ուզում էր լուծել Լաուրա Եփրեմյանի հետ 2010 թվականին կնքած պայմանագիրը։

Նմանատիպ նյութեր