211652_close_icon

Գերմանիայի դեսպանը Քննչական կոմիտեի նախագահի հետ քննարկել է փորձի փոխանակման եւ այլ հնարավորություններ

views-count1876 դիտում article-date 17:12 06-08-2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:

Արթուր Պողոսյանը ողջունել է Գերմանիայի դեսպանին ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով, որ հանդիպումը խորհրդանշական քայլ է համագործակցության զարգացման ուղղությունները նախանշելու և առավել ամրապնդելու համար: Դեսպանը հանդիպման սկզբում անդրադարձել է Հայաստանի՝ որպես հուսալի և ապահով գործընկեր լինելուն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային իրավական համագործակցության շրջանակներում:

Կողմերն արձանագրել են, որ իրավական փոխօգնության հարցումները կատարվում են սեղմ ժամկետներում, ինչը խոսում է համագործակցության արդյունավետության և փոխադարձ վստահության մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քննիչների մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացման, փորձի փոխանակման, իրավական խորհրդատվության և վերապատրաստումների հնարավորությունները՝ հատկապես փողերի լվացման, բանկային խարդախությունների և կիբեռանվտանգության ոլորտում:

Նմանատիպ նյութեր