211652_close_icon

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

views-count2569 դիտում article-date 18:56 05-08-2025
Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը:

Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը,

Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ
շինությունը,

Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է Թոթովենցի փողոց հ. 3/2 շենքի դիմաց ինքնակամ շինությունը,

Էրեբունի վարչական շրջանում ապամոնտաժվել է Մուրացանի փողոց հ.113/3 հասցեի ինքնակամ շինությունը:

Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են:

Նմանատիպ նյութեր