1083 դիտում
14:46 10-08-2015
Վարչական շրջաններում շարունակվում է շքամուտքերի, հարթ և թեք տանիքների վերանորոգման գործընթացը
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 5 դեպք: Զեկուցվել է նաև, որ նախկինում հայտնաբերված 3 դեպքերի մասով իրականացվել են քանդման աշխատանքներ:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել և կազմվել է 13 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները և խիստ հսկողություն սահմանել հատկապես ցերեկային ժամերին ապօրինի առևտրի դեպքերը բացառելու ուղղությամբ: Անդրադառնալով չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ այս մասով 80 վարչական արձանագրություն է կազմվել:
Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթացքում է 2015 թվականի ծրագրով վարչական շրջաններում մեկնարկած շքամուտքերի, ինչպես նաև հարթ և թեք տանիքների վերանորոգման գործընթացը: Բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ արդեն իսկ վերանորոգվել են 311 շենքերի 438 մուտքեր:
Հարթ տանիքների նորոգման աշխատանքներ են ծավալվել 467 շենքերում`43100 քմ մակերեսով: Թվով 372 շենքերում վերանորոգվել է 21600 քմ մակերեսով թեք տանիք: Հանձնարարվել է խստորեն վերահսկել կատարվող աշխատանքների որակը՝ ներգրավելով նաև բնակիչներին:
Բոլոր վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով շարունակվում են ասֆալտապատման, փոսանորոգման, ինչպես նաև փոսալցման և ճաքալցման աշխատանքները: Պատասխանատուներին հանձնարարվել է աշխատանքների պատշաճ կազմակերպման և որակի ապահովման նպատակով տեղերում սահմանել մշտական հսկողություն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը, համագործակցելով ՀՀ լեզվի պետական տեսչության հետ, գույքագրել է շենքերի և շինությունների վրա տեղակայված օրենքին չհամապատասխանող 241 գովազդային վահանակ և պաստառ: Հանձնարարվել է ձեռնարկել քայլեր՝ դրանք սեղմ ժամկետում օրենքի պահանջներին համապատասխանեցնելու և թերությունները վերացնելու ուղղությամբ:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին պատասխանատու բոլոր կառույցներին և ստորաբաժանումներին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ Համահայկական ամառային 6-րդ խաղերի պաշտոնական փակման արարողության պատշաճ անցկացումն ապահովելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1643 դիտում
22:36 02-09-2016
Մայրաքաղաքում շարունակվում են բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները
1160 դիտում
14:50 10-07-2015
Շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները
3820 դիտում
18:31 16-08-2017
Շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները
Այս բաժնից
856 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
943 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2314 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա