Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ:
Մոսկվայի «Դինամոյի» դեմ երրորդ տուրի տնային խաղի 87-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան խփել է խաղի միակ գոլը:
Ի դեպ, Սպերցյանը գոլային փոխանցում էր կատարել նաև «Դինամոյի» դեմ ՌՊԼ 2024/25 մրցաշրջանի վերջին տուրի խաղում: Այդ մրցավեճում հայ կիսապաշտպանը նաև գոլ էր խփել, «Կրասնոդարը» հաղթել էր 3-0 հաշվով:
«Կրասնոդարի» պատմության մեջ, բացի Սպերցյանից, ՌՊԼ չորս խաղ անընդմեջ գոլային փոխանցում են կատարել նաև Պավել Մամաևը (2016) և Ժոաոզինյոն (2012/13):