211652_close_icon

Xiaomi-ն թողարկել է ձայնային արհեստական բանականության մոդել՝ ավտոմեքենաների և կենցաղային տեխնիկայի համար

views-count574 դիտում article-date 21:30 04-08-2025
Չինական Xiaomi ընկերությունը թողարկել է ձայնային ԱԲ մոդել՝ MiDashengLM-7B, որը կնպաստի ընկերության տեխնոլոգիական առաջխաղացմանը ավտոմեքենաների և «խելացի» կենցաղային տեխնիկայի ոլորտներում՞ 1այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը WeChat-ում։

Նոր մոդելը հիմնված է Xiaomi-ի սեփական հիմքային ԱԲ մոդելի վրա, որն արդեն կիրառվում է ընկերության ավտոմեքենաներում և խելացի սարքերում, և այն նաև ինտեգրված է Alibaba-ի մշակած տեխնոլոգիաներում:

MiDashengLM-7B-ն բաց կոդով է և հասանելի է Hugging Face հարթակում։

Այս մոդելը նախատեսված է ձայնի վերլուծության համար և, մասնավորապես, կարող է ստեղծել ավտոմատ մեկնաբանություններ կամ վերնագրեր՝ վերլուծության արդյունքների հիման վրա, ինչպես նաև պատասխանել հարցերին՝ ձայնային մուտքերի հիման վրա։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր