6403 դիտում
21:17 30-11-2017
Կահույքի, կենցաղային տեխնիկայի և ավտոմեքենաների ներմուծումն աճել է. ՊԵԿ
Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է կահույքի, կենցաղային տեխնիկայի, սարքավորումների և ավտոմեքենաների ներմուծման ծավալների աճ, ինչը պայմանավորված է ինչպես մաքսային ընթացակարգերի բարեփոխմամբ, այնպես էլ բնակչության շրջանում գնողունակության բարձրացմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Այսպես, եթե նախորդ տարվա 10 ամիսներին Հայաստան է ներմուծվել մոտ 5000 տոննա կահույք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում ներմուծման ծավալն աճել է ավելի քան 17000 տոննայով:
Զգալի աճ է արձանագրվել կենցաղային սարքավորումների, մասնավորապես, օդափոխիչների ներմուծման ծավալներում: Աճել է նաև բջջային հեռախոսների ներմուծման ծավալը, իսկ ավտոմեքենաների ներմուծումը, 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ, ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում աճել է ավելի քան 16 000-ով:
Նմանատիպ նյութեր
6691 դիտում
10:58 02-12-2017
Կահույքի, կենցաղային տեխնիկայի և ավտոմեքենաների ներմուծման լուրջ աճ է գրանցվել. «Հայկական ժամանակ»
7216 դիտում
15:36 10-11-2017
Լիբանանցի ներդրողները ցանկանում են կենցաղային տեխնիկայի արտադրություն հիմնել Հայաստանում
Այս բաժնից
385 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
385 դիտում
17:38 16-05-2024
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին