211652_close_icon

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթ

views-count2100 դիտում article-date 16:30 24-12-2021
Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում զորակոչիկների կարողությունների առավել արդյունավետ օգտագործման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։

2021թ․ ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ ուղղություններից մեկով․

1. մեքենայական ուսուցում, 

2. տվյալների ճարտարագիտություն, 

3. տվյալների վերլուծություն և վիճակագրություն 

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am  կայքում,  կամ դիմել  ՀՀ ՊՆ  զորակոչային  և  զորահավաքային  համալրման  ծառայության  համապատասխան  տարածքային  ստորաբաժանում՝ մինչև 2022թ. հունվարի 5-ը ներառյալ:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝   [email protected], հեռախոս՝ 1-28:

Նմանատիպ նյութեր