Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ
Սարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։
32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո փոխհատուցում ստանալ: Նա Բունդեսլիգան ներկայացնող ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է:
Եթե նույնիսկ Ադամյանը մնա «Քյոլնում», բավարար խաղաժամանակ չի ստանա, քանի որ տեղ չունի մարզչական շտաբի ծրագրերի մեջ:
Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածը նա վարձավճարով անցկացրել էր «Յան
Ռեգենսբուրգում»` երկրորդ Բունդեսլիգայում, մասնակցելով 16 խաղի և խփելով 2 գոլ: