ԱՄՆ-ն և Իսրայելը չեն կարողանում համաձայնության գալ Իրանի հարցում
Իսրայելի և ԱՄՆ-ի իշխանությունները այդպես էլ չկարողացան ընդհանուր հայտարարի գալ Իրանի միջուկային խնդրի հարցում: Այդ մասին նախօրեին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Ես չեմ հավատում տոտալիտար երկրներում հուսալի տեսչական ստուգումներին: Դրանք չեն աշխատել Հյուսիսային Կորեայում,չեն աշխատի և Իրանում: Տեսուչները ընդամենը հորինվածք են»,-ասել է Իսրայելի վարչապետը:
Նեթանյահուն համոզված է, որ չնայած բանակցություններին, Իրանը շարունակում է մշակել միջցամաքային բալիստիկ հրթիռներ: Նրա խոսքով՝ Իսրայելը և ԱՄՆ-ն մեկ նպատակ հետապնդում, այն է՝ թույլ չտալ, ոչ Իրանը միջուկային զենք ստեղծի, այնուամենայնիվ, տարակարծություններ ունեն այն կանխարգելելու հարցում: