211652_close_icon

Կարևորը՝ մարդիկ երջանիկ են, ուրեմն ամեն ինչ ճիշտ է արվել. կարծում եմ` հրաշալի կլինի, եթե տարեկան մի քանի աստղերի ելույթներ լինեն ՀՀ-ում. Գևորգ Պապոյան

views-count2314 դիտում article-date 13:51 04-08-2025
Ըստ Ջեննիֆեր Լոպեսի համերգի կազմակերպիչների Հայաստան է եկել 15, 000 զբոսաշրջիկ։ 69 բեռնատար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«2024-ին էկոնոմիկայի նախարարությունը հրապարակեց իտալահայկական կոնսորցիումի «այցելությունների հետազոտությունը», ըստ որի զբոսաշրջային փաթեթ ունեցողները Հայաստան գալով միջինում ծախսում են 888 դոլար, հետևաբար, հենվելով այս հետազոտության վրա, կարող ենք պնդել, որ այս համերգի վրա ծախսված 6 մլն դոլարի դիմաց ստացել ենք ավելի քան 13,3 մլն դոլար գումար։ Ընդ որում սրա մեջ ներառված չեն բազմաթիվ այլ արդյունքներ, ինչպիսիք են օրինակ երկրի հանրահռչակման արդյունքում ստացվող էֆֆեկտները։

Կարծում եմ հրաշալի կլինի, եթե տարեկան մի քանի այսպիսի աստղերի ելույթներ լինեն Հայաստանում»,-գրել է Պապոյանը:

Ավելի վաղ, Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում, հրապարակելով տեսանյութ, գրել էր. «Սա էլ այսպես:
Կարևորը՝ մարդիկ երջանիկ են, ուրեմն ամեն ինչ ճիշտ է արվել»:

Նմանատիպ նյութեր