«Կարևորը երեխաները երջանիկ են, կապ չունի՝ ինչ գնով». օրվա կադր
Համացանցի չինացի օգտատերը լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցում, որին կից մեկնաբանություն է թողել.
«Լավ է, երբ երեխաները երջանիկ են և կապ չունի, թե ինչ գնով: Ես ասացի երեխաներին, որ կարող են բարձրանալ մեքենայի վրա և թռչկոտել: Նրանք թռչկոտելով այնքան զվարճացան, որ ես էլ ինձ լավ զգացի: Կարգին ուրախացա ու հեռացա. ոչ մեքենան էր իմը, ոչ էլ երեխաները»:
Ներկայացնում ենք լուսանկարը, որում երեխաները թռչկոտում են ինչ-որ մեկի թանկարժեք Lamborgini-ի վրա: