211652_close_icon

Հայաստանում ՌԴ դեսպանատունը շնորհավորել է ՀԿԵ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ

views-count2551 դիտում article-date 17:49 03-08-2025
Հայաստանում ՌԴ դեսպանատունը շնորհավորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցներին Երկաթուղայինի օրվա առիթով:

«Շնորհավորում ենք ՀԿԵ աշխատակիցներին և վետերաններին մասնագիտական տոնի՝ Երկաթուղայինի օրվա առիթով։ ՀԿԵ-ի անձնակազմի պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի շնորհիվ Հայաստանում ապահովվում է ուղևորների և բեռների անխափան հաղորդակցությունը, ստեղծվում են պայմաններ տնտեսության և զբոսաշրջության զարգացման համար»,- ասված է դիվանագիտական առաքելության շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է սոցցանցում:

Դեսպանությունը երկաթուղային ոլորտի աշխատավորներին մաղթել է առողջություն, բարեկեցություն և հաջողություններ դժվարին աշխատանքում:

Ռուսաստանում Երկաթուղայինի օրը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը: Տոնը սկզբնավորվել է 1896 թվականի հունիսի 28-ին կայսր Նիկոլայ II-ի հրամանով։ 2025 թվականին այն նշվում է օգոստոսի 3-ին։
 

Նմանատիպ նյութեր