Անցնցում և խաղաղ աշխատանք. ԱԻ նախարարը շնորհավորել է սեյսմիկ պաշտպանության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ
Հուլիսի 17-ին Սեյսմիկ պաշտպանության համակարգի 28-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հարգելի աշխատակիցներ,
Սեյսմիկ պաշտպանության համակարգը ԱԻ նախարարության այն կայացած կառույցներից է, որը հաջողությամբ և հուսալիորեն իրականացնում է իր առջև դրված բազմաբնույթ խնդիրները։
Անգնահատելի է սեյսմիկ վտանգի գնահատման և ռիսկի նվազեցման ոլորտում Ձեր՝ շուրջօրյա ներդրումը:
Համակարգի կայացման գործում մեծ է ինչպես հիմնադիրների, այնպես էլ՝ ներկայիս թիմի ավանդը:
Ցանկանում եմ հետագա երկարամյա և արդյունավետ աշխատանք՝ ուղղված մեր պետության և ժողովրդի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը և համակարգի զարգացմանը:
Բոլորիս մաղթում եմ անցնցում և խաղաղ աշխատանք»: