211652_close_icon

Փողոցում հայտնված հազարավոր զբոսաշրջիկներ դժգոհում են անելանելի վիճակից․ Գևորգ Բարսեղյան

views-count6058 դիտում article-date 23:05 02-08-2025
Գևորգ Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում գում է․

«Օգոստոս ամսին հարկատուների փողերի հաշվին Ջենիֆեր Լոպեսին Հայաստան բերելն ու դա որպես տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցություն ունեցող ներդրում ներկայացնելը նման է ամեն տարի Մաշտոցի պողոտայի լավ ասֆալտը նորով փոխարինելուն։

Տեսականորեն նոր ասֆալտը, իհարկե, լավ է, բայց դա պետք փռել այն վայրերում, որտեղ ասֆալտը քանդված է։

Նույն կերպ, զբոսաշրջիկներ ներգրավելը լավ է, բայց դա պետք է անել տարվա այն ամիսներին, երբ տնտեսվարողները հաճախորդների սակավության պատճառով վնասով են աշխատում (դեկտեմբերից մարտ), ոչ թե օգոստոսին, երբ թե՛ հյուրանոցները, թե՛ ռեստորանները, թե՛ տրանսպորտային ենթակառուցվածքներն առանց այդ էլ աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով։ Սրա արդյունքում ստանում ենք այս 3 օրը անակնկալի եկած ու փողոցում հայտնված հազարավոր զբոսաշրջիկների՝ անելանելի վիճակից ստեղծված դժգոհությունը։ Չիմացողների համար ասեմ, որ այս համերգի պատճառով Երևանում ու մերձակա բնակավայրերում օգոստոսի 1-4 ազատ հյուրանոցային համար չկա ու մարդիկ չգիտեն՝ այս գիշեր որտեղ քնեն։ Մինչդեռ այդ նույն հյուրանոցները պետության անարդյունավետ քաղաքականության արդյունքում ձմեռային ամիսներին ունենում են հաճախորդների հոսքի բազմակի անգամ անկում, և որպես հետևանք՝ աշխատավարձի և կոմունալ վճարումների խնդիր, շատերը փակվում են։

Բայց եթե նպատակը Հ1-ով կենացներ ասելն ու պայմանական Պետրոսի մոտ միմյանց գովելն է, ուրեմն հարց չկա»։

 

Նմանատիպ նյութեր