211652_close_icon
views-count23457 դիտում article-date 19:50 06-08-2020

Մարդիկ անելանելի վիճակից դիմում են նման ծայրահեղ և դատապարտելի մեթոդների. Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Վանաձորում տեղի ունեցած արտակարգ դեպքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Վանաձորում տեղի ունեցած արտակարգ դեպքին: Մարդիկ անելանելի վիճակից դիմում են նման ծայրահեղ և դատապարտելի մեթոդների: Ակնհայտ է, որ վարկային կառույցի որևէ աշխատակից մեղավոր չէ այսօրվա ճգնաժամի համար: Մյուս կողմից պետությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկեր մարդկանց այս վիճակից հանելու համար: Օրինակ` մենք առաջարկում էինք ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել հարյուր հազարավոր կարիքավոր ընտանիքներին, ինչպես նաև վարկային արձակուրդների արդյունավետ մեխանիզմներ ներդնել, հարկային արձակուրդ տրամադրել՝ տույժ ու տուգանքների փոխարեն: Մեր բոլոր առաջարկներին ի պատասխան արժանացանք խուլիգանական հարձակումների, թե ֆիզիկապես, թե վիրտուալ մեդիա տարածքներում»,- ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Մարուքյանը: [b] «Լուսավոր Հայաստան» կուսակցություն[/b] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/06/1161676/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 6-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում մի քաղաքացի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում մտել էր «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ, աշխատակիցներին դուրս էր հրավիրել և ձեռքին եղած դիզվառելիքով լցված շիշը վառել և նետել էր՝ ներսում առաջացնելով հրդեհ, ապա դիմել փախուստի։ Դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձոոի հրշեջ փրկարարական ջոկատը, սակայն հրշեջներն անելիք չեն ունեցել, քանի որ տեղի ուժերով նախ կանխել էին կրակի տարածումը, ապա մարել այն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր