6858 դիտում
23:16 30-04-2020
Պարոն քաղաքապետ, սեփական ֆոբիաներից ու անելանելի վիճակից դրդված պետք չէ անել հայտարարություններ, որոնք հարիր չեն մայրաքաղաքի ղեկավարին
Հարություն Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շարունակեմ անդրադառնալ Երևանի քաղաքապետի հայտարարություններին «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի հետ կապված։
Կուզենամ քաղաքապետին հիշեցնել, որ նշված ՀՈԱԿ-ը նույնպես սկսել է աշխատել շատ սուղ պայմաններում (երբ սեղանի փոխարեն օգտագործվում էր պատուհանագոգը, երբ գրապահարանների տեղը օգտագործում էինք մեքենաների բեռնախցիկները և այլն)։
Այո, հատակին նստած ու գրեթե հատակին քնելով ենք աշխատել։
Բայց հիմա ինչ խղճով կամ բարոյական որ՞ նորմով եք առաջնորդվում մարդկանց էլի նման պայմաններում աշխատելու առաջարկ անելուց, երբ սեփական ամբիցիաները ավելի բարձր դասելով անցնում եք այդ աշխատանքի վրայով ու փորձում սևացնել մարդկանց՝ այդ նույն աշխատող մարդկանց։
Կուզենամ հասկանալ ինչ՞ հաշվարկով եք ասում Բեգոյան Արմենին մոտ երեք անգամ եք տեսել։
Այդ թիվը Բեգոյանի հետ գործուղում գնալն ու գործակարգավարականները չհաշված եք՞ ստացել։
Հ.Գ. Պարոն քաղաքապետ սեփական ֆոբիաներից ու անելանելի վիճակից դրդված պետք չէ անել հայտարարություններ, որոնք հարիր չեն մայրաքաղաքի ղեկավարին։
Առնվազն անընդունելի է երևանցուն վիրավորող Երևանի քաղաքապետ ունենալը։
#ստելը_քաղաքապետին_հարիր_չէ
#ազնիվ_եղեք_ինքներդ_Ձեզ_հետ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7877 դիտում
18:33 25-01-2020
Հովհաննես Խաչատրյան. Պարոն Վարչապետ, դուք ուղղակի արդեն անում եք քայլեր, որոնք երբեք հարիր չեն եղել հային
Այս բաժնից
931 դիտում
16:36 26-12-2024
Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը