211652_close_icon

ՔԿ քննիչը գնացել է ԱԱԾ մեկուսարան Սամվել Կարապետյանի մոտ

views-count979 դիտում article-date 22:00 01-08-2025
Ինչպես հայտնի է, նախաքննական մարմինը կրկին հարցաքննել է ԱԱԾ մեկուսարանում 2-ամսյա կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործարարին Քննչական կոմիտե չեն տարել, այլ ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Արտակ Գեւորգյան է գնացել ԱԱԾ մեկուսարան և հարցաքննել Սամվել Կարապետյանին: Ավելին, հարցաքննությունը բավականին կարճ է տեւել։ Սա էլ դեռ վերջը չէ:

Ըստ կայքի՝ նախաքննական մարմինը որոշում է կայացրել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը որը հարուցվել էր գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպի»-ի մասով միացնել գործարար Սամվել Կարապետյանի հնչեցրած «մեր ձեւով» կոչի քրեական վարույթին և քննել մեկ վարույթի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: Նա երկամսյա կալանքի տակ է և գտնվում է ԱԱԾ մեկուսարանում:

Նմանատիպ նյութեր