211652_close_icon

Ավտովթար Երևանում․ Արցախի պողոտայում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը․ վնասվել է «Dodge»-ը․ «Toyota»-ն հայտնվել է ճանապարհի մեջտեղում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4219 դիտում article-date 23:28 30-07-2025
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում հուլիսի 28-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 17։00-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են «Toyota Camry» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով «Toyota»-ն հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «Toyota»-ի կամ «Opel»-ի վնասվելու հետևանքով ինչ-որ ավտոմեքենայի դետալ պոկվել և շպրտվել է, ինչի հետևանքով վնասվել է ընթացող «Dodge» մակնիշի մեքենան։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր