211652_close_icon
views-count8020 դիտում article-date 10:14 15-02-2025

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են «Mercedes»-ն ու «Dodge»-ը, որից կարճ ժամանակ հետո «Kia Sorento»-ն բախվել է վթարված «Dodge»-ին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում Եղվարդի խճուղում, Եղվարդից դեպի Զովունի տանող ճանապարհահատվածում բախվել են «Mercedes» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաները, ինչից մոտ 30 րոպե հետո «Kia Sorento»-ն բախվել է վթարված «Dodge»-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Եղվարդ» բժշկական կենտրոն, իսկ «Mercedes»-ի վարորդին շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն է ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց, ասելով, որ ինքը չի տուժել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հարմանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Կամո Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Նվեր Գրիգորյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պահին ճանապարհը պատված է եղել մերկասառույցով։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր