Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի
Գազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։
Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։
«Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից»,- ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի և մանկական կաթնախառնուրդների մատակարարման դադարեցման հետևանքով անկլավում տառապում է 40,000 նորածիններ և 60,000 հղի կանայք:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «օգնության մեծ մասը ներկայումս օդային ճանապարհով նետվում է նախկինում տարհանված վտանգավոր տարածքներ, ինչն այդ մատակարարումները դարձնում է անարդյունավետ և վտանգում է խաղաղ բնակիչների կյանքը»։ «Շրջափակման վերացումը և անցակետերի անհապաղ բացումը միակ լուծումն է, որը կարող է վերջ դնել Գազայի աղետին»,- ընդգծվում է տեքստում։