Գազայի հատվածում մարտական գործողության ընթացքում զոհվել է 11 պաղեստինցի և իսրայելցի զինվոր
Իսրայելի Պաշտպանության բանակի՝ Գազայի հատվածում ցամաքային գործողությունների հետևանքով զոհվել է 11 պաղեստինցի և իսրայելցի զինծառայող։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Ավելի վաղ հայտնել էին, որ Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում մարտական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ։
Նշենք, որ հուլիսի 17֊ին իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյախուն հրահանգել էր ցամաքային գործողություն սկսել Գազայի հատվածում։