Սպերցյանը, ըստ ամենայնի, չի տեղափոխվի «Ժիրոնա»
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը, ըստ ամենայնի, չի տեղափոխվի «Ժիրոնա»:
Կատալոնական ակումբը, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ, համաձայնության է եկել Մադրիդի «Աթլետիկոյի» հետ կիսապաշտպան Տոմա Լեմարի վարձակալական պայմանագրի շուրջ:
29-ամյա ֆրանսիացին «Ժիրոնային» կմիանա մեկ մրցաշրջանով: Ակումբը կվճարի նրա աշխատավարձի 50 տոկոսը:
Էդուարդ Սպերցյանն ու Տոմա Լեմարը հիմնականում խաղում են հարձակողական կիսապաշտպանի դիրքում, իսկ կատալոնական ակումբը դժվար թե ձեռք բերի նույն դիրքի երկու խաղացող:
«Չեմ բանակցել այդ ակումբի հետ։ Երեք տարի է՝ միայն խոսակցություններ են։ Հստակություն չկա։ Միայն խոսակցություններ եմ լսել»,- ասել էր Սպերցյանը՝ պատասխանելով «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության վերաբերյալ հարցին: