1722 դիտում
09:51 25-04-2014
Ըստ ամենայնի, Հայաստանն ու Թուրքիան բանակցում են միջնորդի միջոցով․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Նախորդ օրվա իրադարձությունների խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստան-Թուրքիա հարթության վրա այնուամենայնիվ, իրադարձություններ տեղի են ունենում։ Ըստ ամենայնի, Հայաստանն ու Թուրքիան բանակցում են միջնորդի միջոցով։ Ավելի ճիշտ, ոչ թե իրար հետ են բանակցում, այլ միջնորդի հետ, ով ուղերձներ է փոխանակում երկու կողմերին։
Սերժ Սարգսյանի խոսնակը նախորդ շաբաթ քաղաքական հայտարարություն խոստացավ Հայոց Ցեղասպանության թեմայով։ Քաղաքական շրջանակներում հասունացել էր սպասելիքը, որ Սարգսյանը ետ է վերցնելու Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից։
Ինչպես և պատշաճում է, Սարգսյանը նման մտադրության մասին, թերևս, տեղյակ է պահել ԱՄՆ-ին, ԵՄ-ին և Ռուսաստանին և ուրեմն, լուրը հասել է նաև Թուրքիա։ Էրդողանն էլ, իր հերթին, տեղյակ է պահել, որ պատրաստվում է պատմության մեջ առաջին անգամ ուղերձ հղել Ապրիլի 24-ի թեմայով։ Եվ ահա, միջնորդները Սերժ Սարգսյանին համոզել են ստորագրությունը ետ կանչելու հայտարարություն չանել, քանի դեռ Էրդողանը հանդես չի եկել հայտարարությամբ։ Էրդողանի հայտարարությունից հետո էլ նման քայլ անելը կդիտվեր ապակառուցողական։
Ու որքան էլ հայկական կողմից քննադատական ուղերձներ լինեն Թուրքիայի վարչապետի ուղերձի կապակցությամբ, ակնհայտ է, որ թե նրա և թե Սերժ Սարգսյանի ապրիլքսանչորսյան ուղերձները շփման եզրեր ունեն։ Էրդողանը առաջին անգամ ցավակցություն է հայտնում Եղեռնի զոհերի հիշատակին և հարգանքի տուրք մատուցում զոհերին, իսկ Սերժ Սարգսյանն առաջին անգամ ընդունում է, որ եղել են թուրքեր, ովքեր հայերին փրկել են կոտորածներից»։
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3423 դիտում
09:31 13-09-2014
Արման Բաբլոյանն իր հաշվին արձակուրդ է մեկնել և, ըստ ամենայնի, չի վերադառնա արձակուրդից. ՀԺ
4239 դիտում
08:55 08-08-2015
Ավետիսյանների սպանության գործի քննությունը, ըստ ամենայնի, տեղի կունենա ՀՀ դատարանում աշնանը. ՀԺ
Այս բաժնից
2224 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2020 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2023 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»