211652_close_icon

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Մոսկվիչ»-ը Արագածավան գյուղում հայտնվել է ջրատարում. վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count23501 դիտում article-date 11:28 28-07-2025
Երեկ՝ հուլիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Արմեն Պ.-ն իր վարած «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայով Արագածավան գյուղի դաշտամիջյան հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել կիսախողովակի (ջրատարի) մեջ:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Պ.-ն տեղում մահացել է: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և վաշտի հրամանատար, օրվա պատախանատու Հարություն Պողոսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են պարեկները: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Խ. Մարկոսյանի գլխավորությամբ: 

Դեպքի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Մարտիրոսյա գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր