211652_close_icon
views-count118472 դիտում article-date 10:25 25-06-2017

Դաժան ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և մոտ 180 մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ջրատարում. հարազատ եղբայրները մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 25-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Opel մակնիշի 34 RD 779 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան –Գյումրի ավտոճանապահի 24-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, Աշտարակի կամրջի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 180 մ մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ջրատարում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի 14 շենքի բնակիչ, 34-ամյա Արարատ Քալաշյանը տեղում մահացել է, իսկ նույն հասցեի բնակիչ, 44-ամյա Արմեն Քալաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ոսկանյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Գագիկ Առաքելյանը: Փաստի առթիվ նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Առաքելյանի որոշմամբ հարուցվել է քրեկաան գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե մահացածներից ով է եղել վարորդը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահածացները հարազատ եղբայրներ էին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր