211652_close_icon
views-count1555 դիտում article-date 21:24 26-07-2025

Հայաստանում ամուսնության թվերը կտրուկ նվազել են, ամուսնալուծություններինը՝ աճել

Այս տարվա առաջին 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատածի համեմատ կտրուկ աճել է ամուսնալուծությունների թիվը։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հանրապետությունում 2025թ. հունվար-մայիսին գրանցված 1000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 382 դեպք` 2024թ. հունվար-մայիսին արձանագրված 290-ի համեմատ: Հունվար–մայիս ամիսներին Հայաստանում արձանագրվել է ամուսնության 5199 դեպք, ամուսնալուծության՝ 1985։ Նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է ամուսնության 6324 դեպք, ամուսնալուծության՝ 1835։

Նմանատիպ նյութեր