ՀՀ–ում ամուսնությունների թիվը նվազել է, ամուսնալուծություններինը՝ աճել. Կարինե Կույումջյան
«2016թ-ին 7 739 ամուսնություն է եղել և 1753 ամուսնալուծություն: 2017-ին 7234 ամուսնություն է գրանցվել և 1949 ամուսնալուծության դեպք»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը ներկայացնելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ժողովրդագրական ցուցանիշները:
Ամուսնալուծության ցուցանիշները ամենից շատ արձանագրվել են Լոռում մարզում։ Միջին հանրապետական ցուցանիշը մի փոքր գերազանցում են Երևանը, Արագածոտնի մարզը և Շիրակի մարզը: