211652_close_icon

ՀՀ-ն ներկայացնող մարզիկն ԱԱ-ում անհաջող ցատկից հետո չի կարողացել ինքնուրույն տեղաշարժվել. նրան օգնության են հասել ջրասույզները

views-count700 դիտում article-date 13:55 25-07-2025
Ռուսաստանցի հայդայվեր Նիկիտա Ֆեդոտովը, որն այժմ ներկայացնում է Հայաստանի հավաքականը, Սինգապուրում անցկացվող աշխարհի առաջնության մրցումների ժամանակ անհաջող ցատկ է կատարել, որից հետո չի կարողացել ինքնուրույն տեղաշարժվել։

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին, փոխանցում  Սպուտնիկ Արմենիան:

Ֆեդոտովը սխալ է թույլ տվել ցատկ կատարելիս և ջուրն է մտել կրծքավանդակով։ Ջրասույզներն անմիջապես դուրս են բերել մարզիկին և փոխանցել բժշկական ծառայությանը։ Բժիշկները Ֆեդոտովին անվասայլակով դուրս են բերել մարզադաշտից։ 30-ամյա հայդայվերը ժեստերով հասկացրել է, որ ամեն բան կարգին է։

ՄՕԿ-ի (Միջազգային օլիմպիական կոմիտեի) կողմից ճանաչված մարզաձևում մրցող պրոֆեսիոնալ հայդայվերները ջուրն են ցատկում 20-27 մետր բարձրությունից։

Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունն անցկացվում է Սինգապուրում հուլիսի 11-ից օգոստոսի 3-ը։ 2023 թվականի փետրվարին Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան (World Aquatics) մրցաշարը տեղափոխեց Կազանից։ Ռուսաստանցի մարզիկները մրցումներին մասնակցում են չեզոք կարգավիճակով։

Նմանատիպ նյութեր