211652_close_icon

Էջմիածնում հավաքվելու և փաստացի Գարեգին 2-րդի նստավայրը գրավելու կոչը ռազմավարական սխալ կլինի. Ռուսաստանի հայերի միության նախագահ

views-count589 դիտում article-date 12:54 25-07-2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը իր կողմնակիցներին՝ հավաքվելու Մայր Աթոռ Էջմիածնում և փաստացի գրավելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի նստավայրը, կարժեզրկի Հայ Առաքելական Եկեղեցին և կլինի ռազմավարական սխալ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Սա նրա (Փաշինյանի]) ռազմավարական սխալը կլինի։ Նա ասում է, որ հավատացյալ է, բայց եթե իսկապես կրոնական մարդ է, երբեք թույլ չի տա իրեն և ուրիշներին արժեզրկել եկեղեցին։ Այս եկեղեցու քահանաները ձեռնադրվել են կաթողիկոսի կողմից, նրանք մկրտել են ամբողջ աշխարհի հայերին, միլիոնավոր մարդկանց, բայց նրանց մասին ասում են, որ նրանք օրենքից դուրս են», - նշել է Աբրահամյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի՝ վերջերս իր կողմնակիցներին ուղղված կոչը՝ պատրաստ լինել մեծ «հոգևոր հավաքի» Էջմիածին քաղաքի հրապարակում։

Ռուսաստանի հայերի միության նախագահը նշել է, որ հավատացյալը և իր ժողովրդին սիրող մարդը «երբեք իրեն թույլ չի տա այս հարցը լուծել այս կերպ»։ Աբրահամյանի խոսքով՝ Փաշինյանը նման գործողություններով մանիպուլյացիայի է ենթարկում հասարակությունը՝ փորձելով տարբեր կրոնական հայացքներ ունեցող մարդկանց միմյանց դեմ հանել։

Նա նաև նշել է, որ մատնանշելով միայն ՀԱԵ խնդիրները, որոնք կարող են առաջանալ, ինչպես այլուր, Փաշինյանը չի ասում, թե որքան դրական և կարևոր աշխատանք է կատարել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը Եկեղեցու համար։

«Վերջին հարյուրավոր տարիների ընթացքում ոչ ոք այսքան շատ բան չի արել։ Խոսքը անհատների մասին չէ, այլ եկեղեցու, հավատքի։ Ես կողմ եմ եկեղեցուն, հավատքին։ Ես հավատացյալ եմ, ես կառուցել եմ տասնյակ եկեղեցիներ ամբողջ աշխարհում։ Այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցին Երևանում», - հավելել է Աբրամյանը։

Նմանատիպ նյութեր