211652_close_icon

Մարտահրավերները կհաղթահարվեն ժողովուրդների զորեղ հավատքի շնորհիվ․ Վեհափառ

views-count2323 դիտում article-date 19:59 24-07-2025
Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերին։

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար։ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների միջև առկա ջերմ հարաբերություններին, նաև խոսեց երկրների առջև ծառացած մարտահրավերների մասին՝ վստահություն հայտնելով, որ դրանք կհաղթահարվեն ժողովուրդների զորեղ հավատքի ու լավատեսական ոգու շնորհիվ:

Զրույցի ընթացքում տիկին Մայա Դաղերն արձանագրեց, որ երկու երկրների բարեկամությունը պիտի շարունակի նորանոր արդյունքներ գրանցել և առավել ամրապնդվել:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեսպանին հաջողություններ մաղթեց հետագա ծառայության մեջ:

Նմանատիպ նյութեր