211652_close_icon
views-count3463 դիտում article-date 17:31 24-07-2025

Հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիգրան Մեծի պողոտայում

Հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքում՝ Զավարյան 1Ա հասցեին հարակից ճանապարհահատվածից դեպի Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ նրբանցք 18/1 հասցեին հարակից ճանապարհահատված ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:

Նմանատիպ նյութեր