211652_close_icon

Գումար չունեք՝ կոնյակ-«բոմբոներկայով» եկեք. 189 դպրոցի տնօրենն ու փոխտնօրենը ծնողներից «վերաբերմունք» են ուզել. Armlur.am

views-count4639 դիտում article-date 12:11 24-07-2025
ArmLur.am լրատվականին ահազանգել են այն մասին, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի տնօրենությունը պահանջել է ծնողներից իրենց «լավ նայեն», որ բարձր գնահատականով հանձնեն իրենց երեխաների ատեստատները:

ArmLur.am լրատվականին ահազանգած ծնողներն հայտնեցին.

«Հունիս-հուլիս ամիսն էր ծնողներով որոշեցինք, որ միասին գնանք և մեր երեխաների ատեստատներն ստանանք: Մինչ այդ արդեն ասեկոսեներ էին մեզ հասել, որ տնօրենն ու փոխտնօրենը որոշել են ցածր գնահատականներ դնել, հատկապես մաթեմատիկան շատ ցածր էին գնահատել: Աշակերտներ կային, որոնք 10 միավոր էին ստացել, բայց տնօրինությունը որոշել էր ցածր գնահատել: Գնացինք դպրոց, հանդիպեցինք փոխտնօրենի հետ ու հարցրեցինք, թե ինչու են ցածր գնահատել երեխաներին: Ի պատասխան մեր հարցմանը՝ փոխտնօրենն առաջարկեց բարձր գնահատական և ատեստատն ստանալու համար 30-ից 40 հազար դրամ գումար հավաքեն, ովքեր էլ, որ գումարը չունեն կոնյակ-բանբաներկայով թող գան: Էսպես գումարի բազար էին անում»:
Ծնողները վրդոհված են տնօրենության պահվածքից, ասում են՝ դպրոցում կլպում են ծնողներին:
Մենք զրուցեցինք նաև դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանի հետ, որ նշեց. «Մի բան կարող եմ ասել, եթե ձեզ ծնողը նման բան է ասել, նման հաղորդում է տվել, թող գնա իրավապահ մարմիններին հաղորդում տա: Դպրոցը վաղուց ատեստատները հանձնել է»:

Ե՞րբ են հանձնել աշակերտների ատեստատները՝ դպրոցի տնօրենը ասաց. «Ես չեմ ուզում ձեզ հետ խոսել: Դուք հիմա խոսում եք այնպիսի բանի մասին, որ ո՛չ ձեր իրավասության մեջ է, ո՛չ էլ իմ»:

Նմանատիպ նյութեր