211652_close_icon

Սա չափազանց կոպիտ իրավական խախտում է, հակասահմանադրական է. Արփինե Հովհաննիսյանը՝ ՀԷՑ-ի մասին

views-count2569 դիտում article-date 21:40 23-07-2025
Սա չափազանց կոպիտ իրավական խախտում է, հակասահմանադրական է և հետագայում չի կարող չարձանագրվել միջազգային ատյանի որոշումներում. ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ՀԷՑ–ի շուրջ կատարվող իրադարձությունները վերլուծել է իրավական տեսանկյունից` նշելով, որ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ կարող էր նշանակել ՀԿԾՀ–ն, ոչ թե այդ կառույցի նախագահը

«Մենք պետք է արձանագրենք, որ այդ հանձնաժողովի նախագահը չի էլ պատճառաբանել՝ ինչու է որոշում կայացրել նշանակել ժամանակավոր կառավարիչ, այլ ոչ թե, օրինակ, համապատասխան խնդիրների վերացման ուղղությամբ ծրագիր հաստատել և ծրագրի իրականացման ուղղությամբ առաջ շարժվել։ Չկա բացատրություն, չկա խթան այս որոշման կայացման»։

Նա անդրադարձել է նաև այն հարցին, որ Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործում, նշել, որ ՀԷՑ–ի շուրջ ծավալված իրադարձությունների պատճառով պետությունը կարող է հսկայական փոխհատուցումներ վճարել հարկատուների հաշվին։

Մանրամասները՝ այստեղ:

 

Նմանատիպ նյութեր