2178 դիտում
21:49 16-10-2019
Իրավական երկրում նման օրենքներ չեն կարող ընդունվել, սա հակասահմանադրական է. փաստաբանները` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագծի վերաբերյալ. tert.am
Փաստաբան Լուսինե Սահակյանը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը մտահոգիչ է համարում, առավել ևս, որ այն հետադարձ ուժ է ունենալու: Այս մասին նա նշեց [url=https://www.tert.am/am/news/2019/10/16/New-low/3119171?fbclid=IwAR0NLtBh_zOghWdD27vRQN_nklgNntNMSatxvzhKhfQKHK1Fah5-EoTYZgo]Tert.am[/url]-ի հետ զրույցում:
«Իրավական երկրում նման օրենքներ չեն կարող ընդունվել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ կոնկրետ դեպքերի համար են արվում, և պետությունը պետք է հասկանա, որ օրենքը չի ընդունվում կոնկրետ անձանց համար, այլ պետության համար և բոլորի վրա պետք է տարածվի»,-նկատեց նա:
Լուսինե Սահակյանը նշեց, որ արգելվում է հետադարձ ուժ տալ այն օրենքին, որը ծանրացնող է, և այն օրենքին, որը կարող է անձանց համար որոշակի պարտավորություններ առաջացնել: «Սա անթույլատրելի էմ և կարծում եմ, որ պետք է գա վերջապես այն պահը, երբ մենք հասկանանք, որ ամեն ինչ չպետք է արվի նրա համար, որ դուր գա հասարակությանը և այն անձանց, ովքեր օրենքից որևէ պատկերացում չունեն, և պետք է հասկանանք, որ մենք իրավական պետություն ենք, և մարդու իրավունքներին հակառակ օրենքներ չպետք է ընդունվեն»,-ասաց նա և նշեց, որ վերջին շրջանում Հայաստանում հակառակ միտումն ենք տեսնում:
«Իշխանությունը այնտեղ, որտեղ տեսնում է, որ օրենսդրությունը հնարավորություն չի տալիս անելու այն, ինչ իրենք ցանկանում են անել, ուղղակի փոխում է օրենքը, սա անթույլատրելի է: Այսինքն` կոնկրետ անձերի դեմ է ուղղված օրենքը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, ապա Լուսինե Սահակյանը նշեց, որ յուրաքանչյուր պետություն իր շահերով է առաջնորդվում, և որոշակի առումով միջազգային շատ ատյաններ էլ, քաղաքական նկատառումներից ելնելով, որոշակի վարք են դրսևորում: «Այդուհանդերձ, այն, ինչ հիմա կատարվում է, այնքան ապօրինի է, որ ես չեմ կարող պատկերացնել, որ դա կարող է ընդունելի լինել նաև միջազգային որոշակի ատյաններում»,-ասաց նա և նշեց, որ հետապնդումները, քրեական գործերը պետք է օրենքի սահմաններում լինեն:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/10/16/New-low/3119171?fbclid=IwAR0NLtBh_zOghWdD27vRQN_nklgNntNMSatxvzhKhfQKHK1Fah5-EoTYZgo]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1455 դիտում
12:19 11-05-2022
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն է ընդունվել վարույթ
1877 դիտում
19:15 10-01-2023
Գեւորգ Կոստանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը վարույթ է ընդունվել
Այս բաժնից
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
718 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն