211652_close_icon

Զելենսկու գրասենյակի ղեկավարը պատմել է Թուրքիա կատարած այցի մասին

views-count574 դիտում article-date 18:40 23-07-2025
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ այցելել է նաև Թուրքիա և հանդիպել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Չորեքշաբթի օրը ավելի վաղ Անկարա էր ժամանել ուկրաինական պատվիրակությունը։ Ըստ մի շարք ուկրաինական լրատվամիջոցների՝ պաշտոնյաները հանդիպել են Էրդողանի հետ։

«Ժամանեցի Անկարա և կարևոր հանդիպում ունեցա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ», – ասվում է Երմակի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ինչպես ընդգծել է Երմակը, նա Անկարա է ժամանել ուկրաինական պատվիրակության ժամանումից առաջ։ Պաշտոնյան ասել է, որ շնորհակալություն է հայտնել Էրդողանին Ուկրաինային աջակցելու և բանակցային հարթակ տրամադրելու համար։
 

Նմանատիպ նյութեր