211652_close_icon

Ուկրաինան երբեք չի հայտնել Զելենսկու Հայաստան և Ադրբեջան այցի մասին. Նիկիֆորով

views-count976 դիտում article-date 12:18 02-03-2024
Ուկրաինան երբեք չի հայտնել նախագահ Վլադիմիր Զելենսկու Հայաստան և Ադրբեջան այցի մասին։

Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին Հայտարարել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը՝ մեկնաբանելով Հայաստան և Ադրբեջան Զելենսկու այցի չեղարկման մասին տարածված տեղեկություններին։ 

Նա, մասնավորապես, նշել է, որ Կիևը երբեք չի հայտնել նման այցի մասին, ուստի նախագահի աշխատակազմը ոչինչ չի կարող ասել դրա չեղարկման մասին։

Փետրվարի վերջին տարածվեցին լուրեր Հայաստան Զելենսկու այցի մասին, որն իբր կայանալու էր մարտի 4-ին։ Փետրվարի 24-ին ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտարարել էր.

«Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է»։

Նմանատիպ նյութեր