Գարշահոտ ու հակասանիտարակ վիճակ Արտաշատ քաղաքում։ Պատճառը որպես զբոսավայր օգտագործվող արհեստական լճակի նեխած վիճակն է։ Պատկան մարմինները ուխտի ականջում քնած են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 21-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Արտաշատ քաղաքի բնակիչներից, ովքեր ուզում են Արտաշատի քաղաքապետի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ 4 օր է Արտաշատի քաղաքի հայտնի արհեստական լիճը վերածվել է մի իսկական ճահճի։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ մի քանի օր առաջ ջուրը դատարկել են՝ պատճառաբանելով, որ տիղմը մաքրելու են ու նորից բաց թողնեն, բայց ինչպես լինում է միշտ՝ ջուրը ցամաքեցրել են և ոչ մի գործ չեն կատարել։ Դրա համար էլ գարշահոտը մարդիկ զգում են անգամ մեկ կիլոմետր հեռավորությունից։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ զայրացած նշում էին․ «Մի քանի հարյուր մետր այն կողմ Արարատի մարզպետարանն է, Արտաշատի քաղաքապետարանն է։ Մարզպետն ու քաղաքապետը երևի օրը մի քանի անգամ այս ճանապարհով անցնում են, իհարկե՝ մեքենաներով։
Միայն թե նրանք այս հոտը չեն զգում։ Չնայած մեքենաների ապակիները էնպես կզմռսեն, ու ավտոմեքենայի կոնդիցիոները նրանց էնպես զով ու հով կպահի, որ արհամարհած ունեն հազարավոր քաղաքացիներին, որ փրկեն էդ գարշահոտ վիճակից։
Ամառվա էս տապին ռիսկ չենք անում դուռ ու պատուհան բացենք։ Բացում ենք՝ վայրկյանների ընթացքում հոտը սպանում ա։ Էլ չենք ասում, որ դրանց թամբալության պատճառով վարակիչ բակտերիաներ կտարածվեն, եթե մինչ այժմ արդեն չեն տարածվել։
Ամոթն էլ լավ բան է։
Մի քիչ մտածեք ժողովրդի մասին։ Էն խեղճ բադերն էլ չգիտեն ինչ անեն, մենակ կռկռում են, ու երևի եթե լեզու ունենային՝ մեզանից էլ բեթար ինչ ասես կասեին էդ պատասխանատուներին, ովքեր գործը ավարտին չեն հասցրել, կատարել են փնթի աշխատանք»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։