211652_close_icon

Պարեկային ծառայությունը համալրվում է․ ևս 127 պարեկ ծառայություն կիրականացնի Երևանում և մարզերում

views-count1726 դիտում article-date 15:37 23-07-2025
ՆԳՆ բարեփոխումների շրջանակում շարունակվում է Պարեկային ծառայության համալրումը նոր որակավորում ստացած կադրերով։

Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:

ՆԳՆ կրթահամալիրում 127 սովորող ավարտել է «պարեկ» որակավորմամբ ուսումնական ծրագիրը. նրանցից 95-ը քաղաքացիական անձինք են, 32-ը՝ ոստիկանության ծառայողներ։

Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով թափուր տեղերի գերակշիռ մասն այս անգամ ևս հատկացվել էր կին դիմորդներին․ 20 կին համալրել է Պարեկային ծառայության շարքերը։

Ոստիկանության ծառայողի երդման հանդիսավոր արարողությամբ տրվել է ծառայության մեկնարկը։

Նմանատիպ նյութեր