211652_close_icon

Արցախում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները

views-count1885 դիտում article-date 10:23 23-07-2025
Օկուպացված Արցախում՝ Ակնայում և Մարտակերտում, երեկ երեկոյան բռնկված հրդեհները շարունակվում են, հրդեհների գոտիներում հայտնաբերվում է չպայթած զինամթերք, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այրվում են Ակնայի և Մարտակերտի մոտակայքում գտնվող անտառներն ու արոտավայրերը, կրակը տարածվում է հարակից տարածքներ: Տեղում աշխատում են հրշեջ բրիգադները։

Նշվում է, որ տարածքի աղտոտվածությունը ականներով և չպայթած զինամթերքով բարդացնում է հրդեհաշիջման աշխատանքները և սպառնալիք է ներկայացնում հրշեջների համար։

Նմանատիպ նյութեր