211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ռուսաստան

views-count1888 դիտում article-date 21:45 22-07-2025
24News-ի տեղեկություններով, արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո՝ հինգշաբթի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն՝ Ալթայի երկրամաս, որտեղ տեղի է ունենալու նրա հանդիպումը ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։

Այդ օրը Միշուստինը նաև առանձնազրույցներ է ունենալու Ղազախստանի և Բելառուսի գործընկերների հետ։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանն Ալթայում կլինի նաև ուրբաթ օրը՝ մասնակցելու է բնապահպանությանը նվիրված մեծ գագաթնաժողովին։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որն այս օրերին նույնպես արձակուրդում է, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Այսինքն, մինչ ողջ քաղաքական դաշտն ու մամուլը գուշակություններով է զբաղված, թե երբ է Փաշինյանը նախաձեռնելու իր «հոգևոր հավաքը» Էջմիածնում, որը, մեծ հաշվով, Մայր Աթոռի վրա հարձակվելու սկիզբն է դառնալու, նա պատրաստվում է գործուղման ՌԴ, ինչը նշանակում է, որ Եկեղեցու նկատմամբ գործողությունները առնվազն մի քանի օրով հետաձգվում են։

Նմանատիպ նյութեր